Սև ծովում մեկնարկել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի մասնակցությամբ զորավարժությունը

Սև ծովում մեկնարկել է Ուկրաինայի հյուրընկալությամբ անցկացվող Sea Brize-2014 (թրգմ՝ «Ծովային զեփյուռ-2014») միջազգային զորավարժությունը, որին ԱՄՆ-ի հետ մեկտեղ մասնակցում են նաև Վրաստանի և Թուրքիայի զինծառայողները։
Ուկրաինայում անցկացվող ամենամյա զորավարժությունը մեկնարկել է սեպտեմբերի 8-ին և շարունակվելու է մինչ նույն ամսվա 10-ը։

Սև ծով

Սև ծով

Ռազմածովային վարժանքներին մասնակցում են ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Թուրքիայի, Վրաստանի, Ռումինիայի ռազմածովային ուժերի նավերը, ռազմածովային ավիացիան ու ստորաբաժանումները, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Հետաքրքրական է, որ ընդունող երկրի՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարությունն այլ մասնակիցներ է թվում. ըստ ուկրաինական կողմի ՝ վարժանքներին, Ուկրաինայից և ԱՄՆ-ից բացի, մասնակցում են Ռումինիան, Իսպանիան և Կանադան։ Վրաստանն ու Ֆրանսիան նշվում են որպես դիտորդներ։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ թուրքական կողմը զորավարժությանը ներկայացել է «Բույուքադա» կորվետով։ Ուկրաինական կողմը մասնակցում է 7 նավով։ Հայտնի է, որ Սև ծովում է նաև ամերիկյան USS Ross հածանավը։

Ուկրաինայի ՊՆ կայքի փոխանցմամբ՝ զորավարժությունների նպատակն է համատեղ գործողությունների իրականացումը ճգնաժամային իրավիճակներում՝ ոչ ռազմական նշանակության նավերի անխափան նավարկությունն ապահովելու նպատակով։

Այս տարի զորավարժության անցկացման հետ կապված աշխատանքների անցկացումը ձգձգվում էր և հարցականի տակ էր՝ կապված Ուկրաինայի հարավ-արևելքում և Ղրիմում զարգացումների հետ։

1997 թվականից ամեն տարի անցկացվող Sea Breeze զորավարժությունը կազմակերպվում է «Համագործակցության հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում։

Միջազգային զորավարժությունը 2013 թվականին անցկացվել էր հուլիսի 8-20-ը Սև ծովում՝ Ուկրաինայի ջրային տարածքներում։ Զորավարժությանը մասնակցել էին նաև Միացյալ Նահանգները, Բուլղարիան, Իտալիան, Կանադան, Ռումինիան, ինչպես նաև Վրաստանն ու Ադրբեջանը։

2 responses to “Սև ծովում մեկնարկել է ԱՄՆ-ի, Ուկրաինայի և Թուրքիայի մասնակցությամբ զորավարժությունը

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 7-13 | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: ԱՄՆ-ն Ուկրաինայում անցկացնելու է միջազգային զորավարժություններ. մասնակցելու է նաև Գերմանիան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *