Ամերիկացի շուրջ 100 զինվորական փոխադրող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Իրանում

Աֆղանստանից Արաբական Միացյալ Էմիրույուններ թռչող ինքնաթիռը, որում եղել է ամերիկացի շուրջ 100 զինվորական, 2014-ի սեպտեմբերի 6-ին պարտադրված վայրէջք է կատարել Իրանի հարավում տեղակայված «Բանդար Աբաս» օդանավակայանում։ Այս մասին հայտնում է իրանական PressTVգործակալությունը։

Fly Dubai ավիաընկերության ինքնաթիռ

Fly Dubai ավիաընկերության ինքնաթիռ

Fly Dubai ավիաընկերությանը պատկանող և չարթերային չվերթ իրականացնող ինքնաթիռը, ըստ նախնական տեղեկության ունեցել է փաստաթղթային անճշտություններ, ինչի պատճառով էլ, երբ օդանավն արդեն Իրանի օդային տարածքում էր, այդ երկրի ավիակարգավարները պահանջել են հետ շրջվել և վերադառնալ Աֆղանստան։

Օդանավի անձանկազմը, սակայն, տեղեկացրել է, որ ինքնաթիռը չունի բավարար ավիավառելիք՝ այդպիսի հեռավորության հետադարձ թռիչք կատարելու համար, ինչից հետո իրանական կողմը հրահանգել է վայրէջք կատարել «Բանդար Աբաս» օդանավակայնում։ Փաստաթղթային ճշտումներն ավարտելուց հետո, օդանավը կրկին օդ բարձրանալու թույլտվություն է ստացել և միջադեպը հնարավոր է եղել հարթել առանց լուրջ հետևանքների։

Դեպքի կապակցությամբ մեկնաբանություն է տվել նաև ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը, ով հերքել է որոշ լրատվամիջոցնեի տարածած այն տեղեկատվությունը, թե օդանավը հարկադիր եղանակով իջեցնելու համար իրանական կողմն օդ է բարձրացրել կործանիչներ։ Պետդեպարտամենտի խոսնակը շնորհակալություն է հայտնել նաև միջադեպին մասնակից բոլոր կողմերին՝ ստեղծված իրավիճակն արագ և անվտանգ հանգուցալուծելու համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *