ՌԴ նավատորմը կհամալրվի 7 միավոր Սու-30ՍՄ կործանիչներով

Ռուսաստանյան «Իրկուտ» ընկերությունն ու ՌԴ պաշտպանության նախարարությունը սեպտեմբերի 5-ին պայմանագիր են կնքել, ըստ որի, ՌԴ նավատորմին տրամադրվելու է 7 միավոր բազմանպատակային Սու-30ՍՄ կործանիչներ։ Պայմանագրի կնքման արարողությունը կայացել է Գելենջիկ քաղաքում «Հիդրոավիասալոն-2014»-ի շրջանակներում։

Սու-30ՍՄ կործանիչ. ՌԴ ԶՈւ

Սու-30ՍՄ կործանիչ. ՌԴ ԶՈւ

ՌԴ ռազմական գերատեսչության կողմից պայմանագիրը ստորագրել է պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը, իսկ «Իռկուտ» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից «Իրկուտի» տնօրեն Օլեգ Դեմչենկոն։

Նշենք, որ հուլիս ամսին ծովային ուժերի ավիացիան «Իրկուտ» ընկերությունից ստացել է առաջին երեք Սու-30ՍՄ կործանիչը, որոնց գնման պայմանագիրը կնքվել է անցյալ տարվա վերջում։

Այսպիսով՝ երկու պայմանագիրների կատարման դեպքում ՌԴ ռազմածովային ավիացիան կունենա 12 միավոր Սու-30ՍՄ։

Սու-27 ուսումնամարտական ինքնաթիռի հիման վրա նախագծված Սու-30-ը շահագործվում է 1992 թվականից։ 2 հոգանոց անձնակազմ ունեցող կործանիչի առավելագույն արագությունը 2 100 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 17 300 մետր։ Սպառազինությունում Սու-30-նն ունի 20մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 12 կետ՝ նախատեսված տարբեր նշանակության հրթիռների, ինչպես նաև ռումբերի համար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *