Սլովակիան Սիրիայում իրավիճակի վատթարացման հետևանքով հրաժարվել է մասնակցել ՄԱԿ-ի դիտորդական առաքելությանը։
Այդ մասին հայտնում է սլովակյան TASR լրատվական գործակալությունը՝ Հղում տալով Սլովակիայի ՊՆ մամլո խոսնակ Միլանա Վանգուին։
Ավելի վաղ Սլովակիան հայտնել էր, որ պատրաստ է մասնակցել Սիրիայում ՄԱԿ-ի միջազգային դիտորդական առաքելությանը։ Սակայն Սիրիայում վերջին իրադարձությունների պատճառով նրանք հրաժարվել են։ Սլովակիան անվտանգության նկատառումներով մարտի 29-ին փակել է Դամասկոսի իրենց դեսպանատունը։