ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների համատեղ զորավարժությունն Ալագյազում

ՀՀ-ում տեղակայված բարձրլեռնային Ալագյազ զորավարժարանում այսօր՝ սեպտեմբերի 5-ին, կայացել է Միացյալ ուժերի խմբավորման մարտավարական գումարտակային զորավարժություն՝ Միացյալ ուժերի խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանի հրամանատարության ներքո։

Ալագյազ զորավարժարանում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները համատեղ զորավարժություն են անում

Ալագյազ զորավարժարանում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները համատեղ զորավարժություն են անում

Ռազմինֆոյի թղթակիցը զորավարժարանից հաղորդում է, որ զորավարժության ավարտական փուլի ընթացքում հետևակի մարտական մեքենաներից, Տ-72 տանկերից, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերից (ՀԿՌՀ), «Գվազդիկա» ինքնագնաց հաուբիցներից, «Շիլկա» զենիթային ինքնագնաց կայանքներից մարտական կրակ է արձակվել պայմանական հակառակորդի ուղղությամբ։ Ընդ որում, հառակորդը կրում էր «Օսմանիա» պայմանական անունը, որը, համաձայն գրված սցենարի, հարձակվել էր հայկական սահմանի ուղղությամբ, փորձում էր գրավել սահմանի պաշտպանական դիրքերը։

Ալագյազ զորավարժարանում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները համատեղ զորավարժություն են անում

Ալագյազ զորավարժարանում ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողները համատեղ զորավարժություն են անում

ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի միացյալ ուժերը կասեցրել են հակառակորդի առաջխաղացումը, անցել հակահարձակման՝ խոցելով հակառակորդի թիրախները։ Այս պահի դրությամբ ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի անձնակազմերը շարվել են՝ պարգևատրման պաշտոնական արարողությանը մասնակցելու համար։

Ռազմինֆոն որոշ ժամանակ անց ներկայացնելու է լուսանկարներ և տեսագրություն զորավարժության վայրից։

Ռուսաստանի ԶՈւ ՀՌՕ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է նաև մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄիԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

One response to “ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայողների համատեղ զորավարժությունն Ալագյազում

  1. Pingback: Հայաստանում անցկացվել է հայ-ռուսական համատեղ զորավարժություն | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *