Հայրենիքի փոքր տեսակն ընտանիքն է. դիրքապահ զինծառայող (վիդեո)

Կրտսեր սերժանտ Ստեփանյանը բանակում ջոկի հրամանատար է, իսկ քաղաքացիական մասնագիտությամբ՝ տնտեսագետ։ Ընդամենը 3 ամսից կավարտի ծառայությունը մարտական հերթապահություն իրականացնող զորամասում։

Կրտսեր սերժանտ Ստեփանյան

Կրտսեր սերժանտ Ստեփանյան

—Ի՞նչ է տալիս սահմանին ծառայությունը։

Դա բառերով նկարագրել հնարավոր չէ։ Դիրքերում ավելի քիչ ենք, իսկ զորամասում ուրիշ է։

—Այս մարտական դիրքում արդեն մի քանի անգամ դիվերսիոն ներթափանցման փորձ է եղել։ Ի՞նչ զգացողություն է, միգուցե ավելի զգույշ եք լինում։

Այդ փորձերի ժամանակ չգիտեմ՝ ինչպես է համընկել, որ մենք չենք եղել այստեղ, բայց ավելի շատ պարտավորեցնում է։ Մանավանդ, երբ քիչ է մնում ծառայությանդ, ավելի պարտավորված ես լինում, զգուշանում ես։

—Երբ իրավիճակը լարվում է ինչի՞ մասին եք մտածում։

Լարված ժամանակ մտածում ես քեզ համար ամենակարևոր մարդկանց մասին։ Կարող է լինել քո ընտանիքը, սիրած մարդիկ։

—Ձեզ մոտ հայրենիք կոչվածը որտեղի՞ց է սկսվում։

Իմ ընտանիքից։ Հայրենիքի փոքր տեսակը քո ընտանիքն է, և այդ ընտանիքների համակցությունը, ամբողջությունը դառնում է մի մեծ հայրենիք։ Եթե քո ընտանիքի համար ոչինչ չանես այսօր, հայրենիքը քեզ չի հետաքրքրի։

Հիշեցնենք, որ Ռազմինֆոն Արցախի Պաշտպանության բանակում էր օգոստոսի 18-20-ը՝ ՊԲ-ի և «Հետք» պարբերականի նախաձեռնության շրջանակում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *