Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, աշխատանքային այցով մեկնել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Ալիևը պատրաստվում է մասնակցել Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթաժողովին:
Նկատենք, որ սեպտեմբերի 3-ին Բաքվում Իլհամ Ալիևի հետ համատեղ ասուլիսին Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ի օրակարգում ընդգրկվելու է նաև Արցախյան հիմնախնդիրը:
Հավելենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովը կայանալու է սեպտեմբերի 4-ից 5-ն ընկած ժամանակահատվածում Ուելսում:
Օրակարգում լինելու է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը, Իրաքում ու Աֆղանստանում ներքին լարված իրադրությունը: Չի բացառվում, որ գագաթաժողովի ընթացքում հաստատվի արագ արձագանքման ուժերի ստեղծման նախագիծը, որոնց հիմնական առաքելությունը լինելու է ՌԴ-ի՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրների «դեմ ուղղված քայլերի զսպումը»:
Pingback: Էստոնիայում ԱՄՆ ՌՕՈւ կայաններ են լինելու. Օբամա | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 (վիդեո) | Ռազմ.info