Ադրբեջանը Վրաստանում մասնակցելու է «Անվտանգ Կովկաս-2014» զորավարժությանը

Վրաստանի հարավում տեղակայված Յալղուջա զորավարժարանում սեպտեմբերի 5-ին կայանալու են «Անվտանգ Կովկաս-2014» միջազգային զորավարժություններ, որին մասնակցելու են Վրաստանի ՆԳՆ, առողջապահության ու սոցիալական պաշտպանության նախարարության, Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարության անդամները, ինչպես նաև բրիտանական British Petrolium, BRIGGS և Energy Invest ընկերությունների ներկայացուցիչները։

Ինչպես հաղորդում է Վրաստանի ՆԳՆ մամուլի ծառայությունը, վարժանքների նպատակը որոնողափրկարարական ծառայությունների համակարգված աշխատանքի բարելավման, Ադրբեջանի ու Վրաստանի միջև կնքված հուշագրի համաձայն՝ 2 երկրների՝ մասշտաբային արտակարգ իրավիճակներում համապատասխան համագործակցության ընդլայնումն է, ինչպես և ցամաքում ու ջրում նավթի արտահոսքի կասեցմանը, դրա հետևանքների վերացմանն ուղղված քայլերը։ Վարժանքներն անցկացվում են այդ թվում British Petrolium-ի ու Վրաստանի կառավարության միջև կնքված համաձայնագրի հիման վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *