Հայաստանում մեկնարկել է հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական զորավարժություն

Սեպտեմբերի 3-ին Հայաստանի բարձրլեռնային Ալագյազ զորավարժարանում մեկնարկել է ՀՀ ԶՈւ և ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի 102-րդ ռազմաբազայի զինծառայողների համատեղ գումարտակային մարտավարական զորավարժությունը։

Նկարը՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից

Նկարը՝ ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից

Այս մասին տեղեկացնում է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Զորավարժությանն ընդհանուր մասնակցում են ավելի քան 1500 զինծառայող, 300 միավոր ռազմական տեխնիկա։ Վարժանքները ղեկավարում է Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը։

Հայտնի է, որ զորավարժությունն ընթանալու է մինչև սեպտեմբերի 7-ը։

Միջոցառման բացման արարողության ժամանակ հնչել են երկու երկրների օրհներգները, որից հետո ելույթ է ունեցել Միքայել Գրիգորյանը, ինչպես նաև 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Անդրեյ Ռուզինսկին։

Ռուսաստանյան կողմը զորավարժությանը ներկայացնում է ռազմաբազայի մոտոհրաձգային ուժեղացված գումարտակը և Երևանում տեղակայված ՄիԳ-29 կործանիչների էսկադրիլիան։ Գումարտակի կազմում ներգրավված են մոտ 1000 զինծառայող, ավելի քան 200 միավոր ռազմական տեխնիկա, ինչպես հետևակի մարտական մեքենաներ, տանկեր, հրետանային միջոցներ, այնպես էլ 40 միավոր հատուկ տեխնիկա։

Տեղեկացնենք նաև, որ զորավարժության ողջ ընթացքին հետևելու են «Նավոդչիկ-2» և «Զաստավա» անօդաչու թռչող սարքերը։

2 responses to “Հայաստանում մեկնարկել է հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական զորավարժություն

  1. Pingback: Հայաստանում մեկնարկել է հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական զորավարժություն Ռազմ.info | Armday

  2. Pingback: Հայ-ռուսական համատեղ զորավարժության ամփոփիչ փուլն Ալագյազ զորավարժարանում (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *