ՆԱՏՕ-ն դեռևս չի շտապում դուրս բերել Աֆղանստանից իր զորքերը

Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին հայտարարել է, որ իրենք 2014 թվականին Աֆղանստանից դուրս կբերեն իրենց  զորքերը։ Ավելի վաղը ԱՄՆ-ն Լեհաստանին առաջարկել էր մասնակցել Աֆղանստանում կայունացման օժանդակող միջազգային ֆոնդի ֆինանսավորմանը` 10 տարվաընթացքում տարեկան 20մլն դոլար չափով։

Այդ կապակցությամբ Սիկորսկին նշել է, որ իրենք դեռ չեն որոշել, թե որքան գումար կարող են տրամադրել։

Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող գործողություններին մասնակցում է  2,5 հազար լեհ զինվոր։

Մասնավորապես Ֆրանսիայի նախագահը հայտնել է, որ իրենք իրենց զորքերը կհանեն Աֆղանստանից արդեն 2012 թվականին։

Սակայն Հյուսիսատլանտյան դաշինքի քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը  հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն դեռևս չի շտապում դուրս բերել Աֆղանստանից իր զորքերը։

Համաձայն Դաշինքի նախագծի՝ Միջազգային ուժերի մարտական ստորաբաժանումները, որոնք անվտանգությունն են ապահովում, կլքեն Աֆղանստանը 2014 թվականին, որից հետո երկրի հսկողությունը կանցնի ազգային ուժերին։  Իսկ աֆղանական բանակի ֆինանսավորման որոշումը կընդունվի Չիկագոյում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին։

Աղբյուրներ.

Польша подтверждает планы вывода своих войск из Афганистана в 2014 году

НАТО не спешит с выводом войск из Афганистана

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *