Սեպտեմբերի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է նախապես ցուցակագրված 12 քաղաքացիների` յուրաքանչյուր ամիս կազմակերպվող քաղաքացիների ընդունելության շրջանակներում:
Ընդունելությանը մասնակցող զինծառայողների ընտանիքների անդամների, զոհված ազատամարտիկների հարազատների՝ պաշտպանության նախարարին ուղղված դիմումներն ու խնդրանքները հիմնականում վերաբերել են սոցիալական, իրավական և առողջական ոլորտներին:
Ծանոթանալով ընդունելությանը ներկա քաղաքացիների խնդիրներին` Սեյրան Օհանյանը հանձնարարեց քննարկել և համապատասխան լուծում տալ բոլոր դիմում-խնդրանքներին:
Ընդունելությանը մասնակցող քաղաքացիների բարձրաձայնած որոշ հարցերի էլ լուծում տրվեց անմիջապես հանդիպման ժամանակ:
Քաղաքացիների հերթական ընդունելությանը ներկա էին նաև ՊՆ, ԶՈւ, ԶՈւ ԳՇ վարչությունների պետեր, բարձրաստիճան այլ զինվորականներ և քաղաքացիական հատուկ ծառայողներ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
One response to “Սեյրան Օհանյանը քաղաքացիների է ընդունել”