Ներկայիս Թուրքիայի հարավարևելյան, մեծամասամբ քրդաբնակ Դիարբեքիր նահանգում սեպտեմբերի 2-ի ցերեկային ժամերին F-16D կործանիչ է վթարվել: Կործանիչի կին օդաչուն կարողացել է կատապուլտի միջոցով փրկվել:
Երբ ուսումնական թռիչքից հետո թուրքական օդուժի ինքնաթիռը փորձում էր վայրէջք կատարել Դիարբեքիրի 8-րդ ավիաբազայի թռիչքուղում, շարժիչում հրդեհ է բռնկվել: Օդաչուն, նկատելով հրդեհը, արագորեն լքել է ինքնաթիռը, որը վայր է ընկել թռիչքուղու հարևանությամբ:
Դեպքի առնչությամբ քննություն է սկսվել:
Թուրքական լրատվամիջոցների տարածած լուսանկարներից երևում է, որ կործանիչն արտաքնապես շատ լուրջ վնասներ չի կրել:
Նշենք, որ այս տարվա հունիսին ևս մեկ թուրքական F-16 վնասվել էր Ամասիայում վայրէջք կատարելիս, օդաչուն վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
F-16D-ն ամերիկյան արտադրության F-16 Fighting Falcon կործանիչի երկօդաչու մոդիֆիկացիան է։ F-16-ը շահագործվում է 1978-ից և առկա է աշխարհի շուրջ 25 երկրների ռազմաօդային ուժերում։ Այն կարող է զարգացնել մինչև 2 120 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստաղը 15 240 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 20 մմ-անոց ավիացիոն 1 հրանոթ և ամրակցման 11 կետ՝ տարբեր նշանակության հրթիռների և ռումբերի համար։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 | Ռազմ.info
Pingback: Թուրքիայում վթարվել է օդուժի F-16C կործանիչը | Ռազմ.info