Նվագախմբի տղաները կատարում են Արա Գևորգյանի «Արցախը» (վիդեո)

Պաշտպանության բանակի մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկն այցելության ժամանակ, Ռազմինֆոյի խնդրանքը չմերժելով, զորամասի հրամանատար Էդվարդ Ասրյանը թույլատրեց փոքրիկ համերգ-նկարահանում անել զորամասի նվագախմբի տղաների հետ։

Նվագախմբի տղաները

Նվագախմբի տղաները

Ինչպես զինծառայող տղաներն էին փաստում, իրենք զորամասում զինվորների տրամադրություն ապահովողներն են։

Նվագախմբում ընդգրկված զինծառայողներին հանդիպում ենք զորամասի շտաբում, իսկ քանի որ աշխատանքային ժամ է, որոշում ենք դուրս գալ և մեր համերգ-նկարահանումն անել դրսում, որպեսզի չխանգարենք աշխատողներին։

Տղաները վերցնում են գործիքներն ու հետաքրքիր պատմություններ պատմելով դուրս ենք գալիս։

Նվագախմբի տղաներին ղեկավարում է շեփորահար, նվագախմբի պետ ավագ լեյտենանտ Դավիթ Փաշայանը։ Նա ավարտել է կոնսերվատորիայի զինվորական նվագախմբային բաժինը։ Ինչպես ավագ լեյտենանտն է նշում՝ խմբում յուրաքանչյուր անդամ ունի համապատասխան երաժշտական կրթություն, տիրապետում է որևէ գործիքի կամ էլ երգում է։

Խնդրում ենք թվարկել, թե ինչ կարող են նվագել մեզ համար ու ամենակարևորը, որ երգերն ու երաժշտությունն են սիրում։

Թվարկվածների մեջ տղաները պնդում են կատարել երգահան, երաժիշտ Արա Գևորգյանի «Արցախ» ստեղծագործությունը։ Համաձայնում ենք, բայց մինչև այդ հարցնում, թե արդյոք գիտեն «Արցախի» պատմությունը։ Տղաները համեստորեն լռում են ու հետաքրքրվում դրանով։

Իսկ քանի որ Ռազմինֆոն վերջերս էր զրուցել Արցախյան ազատամարտի մասնակից Արա Գևորգյանի հետ, պատմեց «Արցախ» ստեղծագործության պատմությունն ու տղաները սկսեցին իրենց գործը։

«Արցախ», «Երազ իմ երկիր», «Էրեբունի-Երևան» և շատ այլ կատարումներ Պաշտպանության բանակի զինծառայող տղաները նվիրեցին թիկունքում գտնվողներին՝ հավաստիացնելով, որ սահմանին տղաներն ամուր են, ուրախ տրամադրությունն էլ ապահովվում է, իսկ միակ ցանկությունը նոր երաժշտական գործիքներ ունենալն է։

Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի զորամասեր օգոստոսի 18-20-ը կազմակերպել էր ՊԲ-ն և «Հետք» պարբերականը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *