Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանը մասնակցում են ԱՄՆ-ի կազմակերպած խոշոր զորավարժությանը

Թուրքիան, Ուկրաինան, Վրաստանը և մի շարք այլ երկրներ մասնակցում են Գերմանիայում ընթացող և ԱՄՆ եվրոպական հրամանատարության կողմից կազմակերպվող խոշոր Combined Endeavor զորավարժությանը, որն անց է կացվում օգոստոսի 28-ից սեպտեմբերի 12-ը։

Combined Endeavor-2014

Combined Endeavor-2014

Զորավարժության մասնակիցները հմտանում են հրամանատարական, կապի և համակարգիչների օգտագործման գործում։ Այս տարի վարժանքներին մասնակցելու է 1400-ից ավել զինվորական, ովքեր մասնագիտացած են հեռահաղորդակցման և կապի ոլորտներում։

Վարժանքներին այս տարի մասնակցում են40-ից ավել երկրներ, որոնք կամ ՆԱՏՕ-ի, կամ էլ «Համագործակցություն հանուն խաղաղության» անդամ են։

Ամենամյա խոշոր զորավարժությունն այս տարի 20-րդ անգամ է անցկացվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *