Թուրքական զինուժը հրապարակել է թվաքանակի վերաբերյալ տվյալներ

Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են սեպտեմբերի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները։ Ըստ այդմ, թուրքական զինուժի ընդհանուր անձնակազմը շուրջ 671 հազար մարդ է։

Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի ԶՈւ

Հուլիսի սկզբի համեմատ թուրքական զինուժի անձնակազմի թվաքանակը պակասել է շուրջ 4 հազարով, ինչը հիմնականում կապված է ժամկետայինների թվի կրճատման հետ։

Ըստ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի տվյալների՝ թուրքական զինուժում գեներալների և ծովակալների թիվը 346 հոգի է, որից 313-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 32-ը՝ ժանդարմերիայում, 1-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Հուլիսի համեմատ գեներալների թիվը ավելացել է 4-ով։

Սպաների ընդհանուր թիվը 38 856 է, որից 32 417-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 5 836-ը՝ ժանդարմերիայում, 603-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Սպաների թիվը նախորդ ամսվա համեմատ լուրջ փոփոխության չի ենթարկվել։

Կրտսեր հրամանատարական կազմը 94 982 մարդ է, որից 70 416-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 23 333-ը՝ ժանդարմերիայում, 1.389-ը՝ առափնյա անվտանգության ուժերում: Այս ցուցանիշը նույնպես գրեթե նույնն է մնացել հուլիսի համեմատ։

Պայմանագրային ժանդարմների թիվը 23 313 է, հատուկ պայմանագրային կրտսեր հրամանատարների թիվը` 3462:

Պայմանագրային եֆրեյտորների ընդհանուր թիվը 56 879 մարդ է, որից 44 446-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 9 757-ը՝ ժանդարմերիայում, 712-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Պայմանագրային եֆրեյտորների թիվն ավելացել է շուրջ 4000-ով։

Շարքային կազմի ընդհանուր թիվը 400 378 մարդ է որից 279 674-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 119 230-ը՝ ժանդարմերիայում, 1474-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։ Այսպիսով, հուլիսի 1-ի տվյալների համեմատ ժամկետայինների թիվը պակասել է շուրջ 9000-ով։

Քաղաքացիական ծառայողների թիվը Թուրքիայի ԶՈւ շարքերում 53 059 է, որից 48 631-ը՝ ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում, 3.506-ը՝ ժանդարմերիայում, 922-ը՝ առափնյա անվտանգության ուժերում։

Այսպիսով, Թուրքիայի զինված ուժերի ընդհանուր թվաքանակը 671 275 մարդ է, որից զինծառայողները 618 216-ն են, իսկ քաղաքացիական անձինք` 53 059-ը:

Թուրքիայի զինված ուժերում պրոֆեսիոնալ զինծառայողներ են ընդհանուր թվի 35 տոկոսը։ Ցամաքային, ռազմաօդային և ռազմածովային ուժերում զինծառայողների 35 տոկոսն է պրոֆեսիոնալ հիմունքներով, ժանդարմերիայում` 35 տոկոսը, իսկ առափնյա անվտանգության ուժերում` 65 տոկոսը։

3 responses to “Թուրքական զինուժը հրապարակել է թվաքանակի վերաբերյալ տվյալներ

  1. Pingback: Թուրքական բանակի անձնակազմի քանակը շուրջ 671 հազար է | Թուրքագիտական պորտալ

  2. Pingback: Թուրքիայի զինված ուժերը հրապարակել են սեպտեմբերի 1-ի դրությամբ անձնակազմի թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալները | Nyut.am

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 31-սեպտեմբերի 6 (վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *