Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է օգոստոսի 26-ին սահմանն անցած ՀՀ քաղաքացու տվյալները

Ադրբեջանական լրատվակայքերի տվյալներով՝ օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ ոմն քաղաքացի։ Այսօր՝ սեպտեմբերի 1-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է վերջինիս անձնական տվյալներն ու լուսանկարը։

Հետևելով Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքի հաղորդագրությանը՝ 43-ամյա Սարգիս Նորիկի Անանյանը ներկայումս բժիշկների վերահսկության ներքո է։

Մեզ հաջողվեց պարզել, որ նման անուն-ազգանունով ՀՀ քաղաքացի է բնակվում Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում, ծնվել է 1961-ին։ Ռազմինֆոյին չհաջողվեց կապ հաստատել Նոյեմբերյանի քաղաքապետի հետ՝ հավելյալ տեղեկություններ ստանալու համար։ Այս պահի դրությամբ չենք կարողացել կապվել նաև ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հետ։

 

One response to “Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է օգոստոսի 26-ին սահմանն անցած ՀՀ քաղաքացու տվյալները

  1. Pingback: Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է օգոստոսի 26-ին սահմանն անցած ՀՀ քաղաքացու տվյալները Razm.info | Armday

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *