Թուրքիայում Պակիստանի հետ զորավարժություն են անցկացնում

Թուրքիայում Պակիստանի հետ համատեղ զորավարժություն է մեկնարկել, որին մասնակցում են երկու երկրների ռազմաօդային ուժերի ստորաբաժանումները։ Tusap Raiders (Թուսափ Ռեյդերս) անունը կրող վարժանքները մեկնարկել են սեպտեմբերի 1-ին թուրքական Քոնիա նահանգի 3-րդ ավիաբազայում և շարունակվելու են մինչ սեպտեմբերի 12-ը։

Համատեղ զորավարժությանը մասնակցելու է Պակիստանի ռազմաօդային ուժերի 6 միավոր F-16 կործանիչ, Թուրքիայից՝ 16 միավոր F-16 կործանիչ, 2 միավոր AS-532 ուղղաթիռ, ինչպես նաև վերջերս ստացված վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգը։

Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի փոխանցմամբ՝ զորավարժության նպատակն է երկու երկրների զինված ուժերի համագործակցության խորացումը, փորձի փոխանակումն ու միասին աշխատելու ունակությունների կատարելագործումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *