Ալժիրում կործանվել է ուկրաինական մասնավոր ընկերության Ան-12 ինքնաթիռը

«Ուկրաինա-Աերոալյանս» ավիաընկերությանը պատկանող բեռնատար Ան-12 ինքնաթիռը 2014-ի օգոստոսի 30-ին վթարվել է Ալժիրի հարավում՝ թռիքչից ընդամենը րոպեներ անց՝ անցնելով ընդամենը 15 կմ։ Ինքնաթիռի 7 հոգանոց անձնակազմը զոհվել է, այս մասին հայտնում է ռուսաստանյան «ԻՏԱՐ-ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը։

Կործանված ինքնաթիռի մասերը

Կործանված ինքնաթիռի մասերը

Ալժիրի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ վթարի պատճառի նախնական վարկածը տեխնիկական անսարքությունն է։

Միջադեպի մասին տեղեկացված է նաև Ալժիրում Ուկրաինայի դեսպանատունը, իսկ արտգործնախարարությունը դեպքի առթիվ տարածել է հաղորդագրություն՝ նշելով, որ բեռնատար ինքնաթիռը նավթամշակման համար նախատեսված սարքավորումներ էր փոխադրում Էկվատորիալ Գվինեա։

«Անտոնովի» կոնստրուկտորական բյուրոյի նախագծմանը պատկանող Ան-12 բեռնատր ինքնաթիռը սկսել է շահագործվել 1959-ից, իսկ հետագա տարիներին ստեղծվել են դրա բազմաթիվ մոդիֆիկացիաներ։ Ան-12-ը կարող է փոխադրել մինչև 90 զինծառայող կամ 21 տոննա բեռ։ Թռիչքի առավելագույն արագությունը 660 կմ/ժ է, թռիչքի առաստաղը՝ 10 000 մետր։ Մեկ լիցքավորմամբ ինքնաթիռը կարող է անցնել մինչև 5 500 կմ հեռավորություն:

Մասնավոր ընկերությանը պատկանող Ան-12 բեռնատար ինքնաթիռ

Մասնավոր ընկերությանը պատկանող Ան-12 բեռնատար ինքնաթիռ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *