Օգոստոսի 28-ին մարտական հենակետում սպանված զինծառայողի գործով կա ձերբակալված

2014թ. օգոստոսի 28-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու մարմնական վնասվածքով հայտնաբերված պարտադիր ժամկետային զինծառայողի մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ/ ձերբակալվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Սիմոն Սարգսի Մկրտչյանը:

Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել՝ ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքում հայտնաբերվել է 1995-ին ծնված ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Հայրապետյանի դին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *