Նիդեռլանդները դուրս կբերի իր Patriot համակարգերը Թուրքիայից, Անկարան կրկին հետաձգում է մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի գնումը, տեղական ատրճանակներ` թուրքական զինուժի համար և այլն.
” Նիդեռլանդները որոշել են չերկարաձգել Patriot զենիթահրթիռային համալիրների՝ Թուրքիայում տեղակայման ժամկետը, որը լրանում է այս տարվա վերջին։ Նիդեռլանդների կառավարությունն արդեն տեղեկացրել է երկրի խորհրդարանին՝ Թուրքիային տրամադրած հակաօդային պաշտպանության համակարգերը 2015 թվականին հունվարին երկիր վերադարձնելու մասին։
” Թուրքիային ևս մեկ անգամ երկարաձգել է միջին և մեծ հեռահարության հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգի մրցույթի ժամկետները։ Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը տեղեկացրել է, որ նոր առաջարկների է սպասում մինչ այս 2014 թվականի ավարտը:
” Թուրքիայի նորանշանակ վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն օգոստոսի 29-ին հրապարակել է իր կառավարության կազմը՝ փոփոխություններ չկատարելով պաշտպանության նախարարի պաշտոնում։ Ինչպես նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանի կառավարման ընթացքում, այնպես էլ նոր ձևավորված կառավարությունում պաշտպանության նախարարն է Իսմեթ Յըլմազը։
” Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբն օգոստոսի 26-ին տարածած պաշտոնական հաղորդարգության մեջ Հունաստանին մեղադրել է թուրքական օդային սահմանը խախտելու համար։ Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ից հայտնում են, որ օգոստոսի 26-ին Հունաստանի «Սուպեր Պումա» ուղղաթիռը Էգեյան ծովի Բուլամաչ կղզու հատվածում շուրջ 40 րոպե է անցկացրել թուրքական օդային տարածքում, ապա հեռացել է։ Միջադեպը լուրջ հետևանքներ չի ունեցել։
” Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարությունը պայմանագիր է կնքել թուրքական «Սարսըլմազ» ընկերության հետ, որով նախատեսում է բանակի կարիքների համար գնել ընկերության արտադրած Kılınç 2000 Mega (Քըլընչ 2000 Մեգա) ատրճանակը։
” Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը՝ «Ասելսանը» (թուրք.՝ Aselsan), այս տարվա առաջին կեսին եկամուտն ավելացրել է մոտ երկու անգամ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ 2014 թվականի առաջին 6 ամիսներին «Ասելսանն» աշխատել է 199 մլն թուրքական լիրա (շուրջ 100 մլն ամերիկյան դոլար)։
Ռազմաշաբաթը նաև
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 24-30 | Ռազմ.info