Հայաստանում Իրանի նորանշանակ ռազմական կցորդն այցելել է ՀՀ ՊՆ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 29-ին ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին, ՀՀ-ում ռազմական կցորդի դիվանագիտական առաքելությունն ավարտած գնդապետ Համիդ Ռեզա Միրզային և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սեյեդ Հոսեյն Վահիդի Շեյխին:

Ներկայացվել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ ռազմական կցորդը

Ներկայացվել է ՀՀ-ում Իրանի նորանշանակ ռազմական կցորդը

 

Իրանի դեսպանը պաշտպանության նախարարին ներկայացրեց նորանշանակ ռազմական կցորդին:

Հանդիպմանը կողմերը քննարկեցին հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ՀՀ պաշտպանության նախարարը գնդապետ Համիդ Ռեզա Միրզայիին շնորհակալություն հայտնեց կողմերի պաշտպանական գերատեսչությունների համագործակցության զարգացմանը նպաստելու համար, իսկ նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն մաղթեց մեր երկրում իր հետագա ծառայությունն իրականացնելու ընթացքում, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *