Արևային մարտկոցներով Zephyr ԱԹՍ-ն օդում մնացել է 11 օր

Արևային մարտկոցներով աշխատող Airbus ընկերության արտադրած Zephyr 7 (հայ.՝ Զեֆիր 7) անօդաչու թռչող սարքը 11 օրում ձմեռային պայմաններում առանց դադարի թռիչք է կատարել։

Zephyr ԱԹՍ

Zephyr ԱԹՍ

Այս մասին հաղորդում է Defense News ռազմական կայքը` հղում տալով Airbus-ի պաշտոնական կայքին։ Համաձայն աղբյուրի՝ թռիչքն իրականացվել էր Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության համար։ Աղբյուրը չի հայտնում, թե որքան օգտակար բեռնվածություն է կրել ԱԹՍ-ն։ Միայն հայտնի է, որ առաջին անգամ դրա կառավարման համար կիրառվել է արբանյակային կապի համակարգ կառավարման օպերատորական կայանի դիտողական գոտուց դուրս։ Փորձարկումների վայրի մասին տեղեկություններ չեն հաղորդվում։

Ստեղծողների խոսքերով՝ այս թռիչքին նախորդած բոլոր թռիչքներն անցկացվել էին բացառապես արևային եղանակին՝ կեսօրվա պայմաններում։

Հավելենք, որ ԱԹՍ-ի ստեղծողը QinetiQ ընկերությունն է։ Անօդաչուի թռիչքային զանգվածը 32 կգ է, թռիչքի հեռավորությունը՝ 10 000 կմ, արագությունը՝ 90 կմ/ժ, թռիչքի առաստաղը՝ 21 000 մ, թևերի բացվածքը՝ 18 մ, թռիչքի տևողությունը՝ 336 ժամ։

Այն օդ է բարձրանում օպերատորի կառավարմամբ, ապա որոշ ժամանակ անց անցնում ինքնակառավարման ռեժիմի։ Ինչպես վկայում են ԱԹՍ-ի ստեղծողները՝ այն գերազանցել է ամերիկյան Global Hawk ԱԹՍ-ների թռիչքի տևողության ռեկորդը՝ հասնելով 31 ժամ 30 րոպեի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *