Թուրքիան նոր կառավարություն ունի. պաշտպանության նախարարը չի փոխվել

Թուրքիայի նորանշանակ վարչապետ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն օգոստոսի 29-ին հրապարակել է իր կառավարության կազմը՝ փոփոխություններ չկատարելով պաշտպանության նախարարի պաշտոնում։

Ինչպես նորընտիր նախագահ Թայիփ Էրդողանի կառավարման ընթացքում, այնպես էլ նոր ձևավորված կառավարությունում պաշտպանության նախարարն է Իսմեթ Յըլմազը։

Թուրքիայում չի փոխվել նաև ներքին գործերի նախարարը՝ Էֆթան Ալան։

Թուրքիայի նոր արտգործնախարարն է Մևլութ Չավուշօղլուն, ով հայտնի է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) իր աշխատանքով, եղել է այս կառույցի նախագահը։ Որպես ԵԽԽՎ նախագահ պաշտոնավարման ընթացքում Չավուշօղլուն աջակցել է Ադրբեջանին՝ հակահայ գործողությունների իրականացման հարցում։

Նշենք, որ 2014 թվականի օգոստոսի 10-ին Թուրքիայում կայացան նախագահական ընտրություններ, որոնցում հաղթեց վարչապետի աթոռը զբաղեցնող Էրդողանը, ով դարձավ Թուրքիայի Հանրապետության՝ ժողովրդի կողմից ընտրված առաջին նախագահը. մինչ այս նախագահին ընտրում էր Թուրքիայի ազգային մեծ ժողովը։ Վարչապետի թափուր պաշտոնում էլ օգոստոսի 29-ին պաշտոնապես նշանակվել է արդեն նախկին արգործնախարար Ահմեթ Դավութօղլուն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *