Մարտական հենակետում զինվոր է մահացել

Օգոստոսի 28-ին ժամը 18:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մարտական դիրքերից մեկում գլխի ճակատային շրջանում ստացած հրազենային գնդակային թափանցող մահացու վերքով հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանը (ծնված 1995թ., 2013-1 զորակոչ, Մաշտոցի զ/կ):

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 365 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով /մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը՝ որն առաջացրել է ծանր հետևանքներ/ հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում շարքային Վլադիմիր Ալեքսանի Հայրապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, փոխանցում է ՊՆ մամուլի ծառայությունը:

3 responses to “Մարտական հենակետում զինվոր է մահացել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. օգոստոսի 24-30 | Ռազմ.info

  2. Pingback: Օգոստոսի 28-ին մարտական հենակետում սպանված զինծառայողի գործով կա ձերբակալված | Ռազմ.info

  3. Pingback: Հայկական զինուժի կորուստները 2014-ի օգոստոսին. Ռազմինֆո | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *