Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը կրկնապատկել է եկամուտը

Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը՝ «Ասելսանը» (թուրք.՝ Aselsan), այս տարվա առաջին կեսին եկամուտն ավելացրել է մոտ երկու անգամ՝ համեմատած նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ։

2014 թվականի առաջին 6 ամիսներին «Ասելսանն» աշխատել է 199 մլն թուրքական լիրա (շուրջ 100 մլն ամերիկյան դոլար)։ Թուրքական «Անադոլու» պետական լրատվական գործակալության տվյալներով՝ ընկերությունը մեծացրել է ինչպես Թուրքիայի զինված ուժերի կարիքների համար, այնպես էլ արտահանվող արտադրանքի ծավալները։ Ներկայում ընկերությունն ունի 9.4 մլրդ ամերիկյան դոլարի պայմանագրեր, որոնց կատարման ավարտը հասնում է ընդհուպ մինչ 2024 թվականը։

Հավելենք, որ թուրքական «Ասելսան» պետական ձեռնարկությունը ստեղծվել է 1975 թվականին։ Այն մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների արտադրության մեջ և համարվում է Թուրքիայի խոշորագույն ռազմարդյունաբերական ընկերությունը։ Ընկերությունն իր արտադրանքն արտահանում է նաև Միացյալ Նահանգներ։

One response to “Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը կրկնապատկել է եկամուտը

  1. Pingback: Թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունը կրկնապատկել է եկամուտը | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *