ԱՄՆ Վիրջինիա նահանգում 2014-ի օգոստոսի 27-ին վթարի է ենթարկվել ազգային գվարդիայի կազմում հաշվառված F-15C կործանիչը։ Պենտագոնում տեղեկությունը հաստատել են՝ նշելով որ օդաչուի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Վթարի վայրում ընթանում են որոնողափրկարարական աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ամերիկյան հեռուստաալիքները։
Նշվում է, որ վթարված կործանիչն իրականացնում էր ուսումնական թռիչք և սպառազինություն չէր կրում։
Նախանական տեղեկություններով, զոհեր քաղաքացիականների շրջանում միջադեպի հետևանքով չի գրանցվել, շնորհիվ այն բանի, որ ինքնաթիռը վայր է ընկել բնակավայրերից բավական հեռու։ Ներկայումս վթարի վայր են մեկնել ոստիկանական խմբեր և փրկարար ծառայության մի շարք ստորաբաժանումներ։
Ամերիկյան F-15 կործանիչը կարող է զարգացնել մինչև 2 665 կմ/ժ առավելագույն արագություն, թռիչքի առաստասղը 20 000 մետր է։ Սպառազինությունում կործանիչն ունի 20 մմ-անոց ավիացիոն մեկ հրանոթ և ամրակցման 11 կետ՝ լազերային նշանառման հրթիռների ու ռումբերի համար։
Pingback: Բաղդադում իսրայելական Hermes անօդաչու է ընկել | Ռազմ.info