Բաքվի Յասամալի շրջանում ձերբակալել են ապօրինի զենք-զինամթերք վաճառող քաղաքացու՝ Շահին Գուլիևին, որը Շաքիի շրջանի բնակիչ Անար Սուլեյմանովին վաճառել է Կալաշնիկովի ինքնաձիգ, դրա 55 փամփուշտներ, ՌՊԿ ձեռքի գնդացիր։ Ինչպես հաղորդում է Ադրբեջանի ներքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը, ձերբակալությունն իրականացրել են Յասամալի շրջանի ոստիկանությունն ու քրեական հետաքննության բաժնի աշխատակիցները։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն, այլ մանրամասներ հայտնի չեն։