[Լրացում] Ադրբեջանը հայտնում է սահմանն անցած ՀՀ քաղաքացու մասին

Ադրբեջանական լրատվակայքերի տվյալներով՝ այսօր՝ օգոստոսի 26-ին, ՀՀ Տավուշի մարզից ադրբեջանական Ղազախի շրջանի Քեմերլի գյուղ է անցել ՀՀ ոմն քաղաքացի, որի անձնական տվյալներն այս պահի դրությամբ հայտնի չեն։ ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը Ռազմինֆոյի հետ զրույցում ասել է, որ ներկայումս հայկական կողմը ճշտում է տեղեկությունը։

Ադրբեջանական Musavat.com կայքը գրում է, որ քաղաքացին 53-54 տարեկան է, նա մոտ 20 րոպե մնացել է Քեմերլիի գյուղացիներից մեկի տանը, ապա ադրբեջանցի զինվորականները եկել ու տարել են նրան։

Լրացում. ՀՀ պաշտպանության նախարարությունից Ռազմինֆոյին հայտնեցին՝ զինված ուժերի անձնակազմից որևէ զինծառայող հայ-ադրբեջանական սահմանը չի հատել։