Մեկնարկել են ռուս-հնդկական «Ավիաինդրա-2014» զորավարժությունները

Հնդիկ զինվորականները ժամանել են ՌԴ՝ մասնակցելու ռուս-հնդկական համատեղ ռազմաօդային «Ավիաինդրա-2014» զորավարժությունների, որոնք անցկացվում են սույն թվականի օգոստոսի 25-ից սեպտեմբերի 5-ը։

Հնդկաստանի օդուժի Սու-30ՄԿ

Հնդկաստանի օդուժի Սու-30ՄԿԻ

Ինչպես ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը հաղորդել է ՌԴ ՌՕՈւ մամուլի ծառայության ներկայացուցիչ գնդապետ Իգոր Կլիմովը, զորավարժությունների մեկնարկից առաջ հնդիկ օդաչուները Լիպեցկում ուսումնասիրել են թռիչքի շրջանները՝ միաժամանակ մշակելով ինքնաթիռների և ուղղաթիռների կառավարման հմտություններ ռուսաստանյան վարժասարքերով։ Ինչ վերաբերում է հնդկական զինուժի ՀՕՊ ստորաբաժանումների զինծառայողներին, ապա վերջիններս վարժանքների նախօրեին Գատչինում ՌԴ զենիթահրթիռային զորքերի ուսումնական կենտրոնում ծանոթանացել են ռուսաստանյան զենիթահրթիռային համալիրներին։

Կլիմովի խոսքերով՝ վարժանքները ենթադրում են ռուս-հնդկական համատեղ կազմած անձնակազմերի թռիչքներ Սու-30ՍՄ կործանիչով, Մի-35 ու Մի-8 ուղղաթիռներով Վորոնեժի շրջանի Պոգոնովո զորավարժարանում և Աստրախանի շրջանի Աշուլուկ զորավարժարանում։ Ընդ որում, հայտնի է, որ Սու-30ՍՄ ինքնաթիռներին օդում լիցքավորել են Իլ-78 տանկերները։ Վարժանքներն ուղեկցվելու են Ս-400, Ս-300 զենիթահրթիռային համակարգերից, Բուկ-Մ1 զենիթահրթիռային համալիրից ու Պանցիր-Ս1 զենիթահրթիռային համալիրից արձակված մարտական կրակով։

Հիշեցնենք, որ 2014-ին՝ ավելի վաղ, հուլիսի 19-ին Ճապոնական ծովի Պետրոս Մեծի ծոցում եզրափակվել էր ռուս-հնդկական «Ինդրա-2014» ռազմածովային զորավարժությունը, որը մեկնարկել էր հուլիսի 14-ին։ Ռուսաստանյան կողմից մանևրներին մասնակցում էին «Վարյագ» հրթիռային հածանավը, «Ադմիրալ Վինոգրադով» հականավային մեծ նավը, ինչպես նաև «Պերեսվետ» դեսանտային նավը։ Զորավարժության ակտիվ փուլում երկու երկրների նավերը գիշերային պայմաններում երկու խմբի էին բաժանվել ու հանդիպակած մարտ վարել, որից հետո արդեն ուղղաթիռային վարժանքներ արել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *