Իրանը տանկային ուժեր է կենտրոնացնում Իրաքի հետ սահմանին

Համացանցում հայտնվել են Իրաքին սահմանակից իրանական Քերմանշահ քաղաքում արված լուսանկարներ, որոնցում երևում է տանկային ուժերի տեղաշարժ՝ ամենայն հավանականությամբ կապված Իրաքում հնարավոր զարգացումներին արձագանքմանը պատրաստ լինելու հետ։

M-60 տանկերի փոխադրումը Քերմանշահում

M-60 տանկերի փոխադրումը Քերմանշահում

Նշենք, որ Քերմանշահ շրջանի սահմանի հակառակ կողմում ստեղծվել է Իրանի համար բավական վտանգավոր իրավիճակ՝ «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման զինյալներին իրան-իրաքյան միջպետական սահմանից բաժանում է ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետր։

Սա ստիպել է Իրանին սահմանամերձ այս շրջանում կենտրոնացնել իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ստորաբաժանումներն, իսկ այժմ նաև դեռևս շահական ժամանակներից Իրանին փոխանցված ամերիկյան M-60 տանկեր։

Ի դեպ նշենք, որ շրջանառվում է դեռևս չհաստատված տեղեկություն, համաձայն որի իրանական ստորաբաժանումները կարող են օժանդակել քրդական Փեշմարգա ջոկատներին, որոնք, այսօրվա դրությամբ, իսլամիստների դեմ պայքարող միակ լուրջ ուժն են։

Հիշեցնենք, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներին 2014-ի հունիսին հաջողվել էր Իրաքի հյուսիսային Մոսուլ քաղաքից դուրս մղել կառավարական ուժերը և ոստիկանական զորքերն ու սահմանել հսկողություն իրաքյան մեծությամբ երկրորդ քաղաքի նկատմամբ։ Ավելի քան 2 ամիս անց միայն կառավարական ուժերին աստիճանաբար հաջողվում է իլամիստներից ազատագրել որոշ բնակավայրեր և ռազմավարական նշանակության օբյեկտներ ու անել դա մեծապես շնորհիվ կետային ավիահարվածներին, որոնք իրականացնում են ԱՄՆ բանակի հարվածային անօդաչուները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *