Թուրքական օդուժը պայմանագրային զինծառայողների ընդունելություն է հայտարարել

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը պայմանագրային շարքայինների և եֆրեյտորների ընդունելության հայտարարություն են տարածել։ Ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել թուրքական օդուժի հրամանատարություն մինչ սեպտեմբերի 1-ը, իսկ ծառայության անցնողների անունները հրապարակվելու են հոկտեմբերի սկզբին։

Թուրքիայի ԶՈւ ՌՕՈւ-ն առաջարկում է 3 տարվա պայմանագիր՝ ամսական 1748 լիրա աշխատավարձով (շուրջ 870 ամերիկյան դոլար)։ Թուրքական օդուժը, սակայն, չի մանրամասներ, թե քանի պայմանագրային զինծառայող է որոշել ընդգրկել իր շարքերում։

Հայտարարության հետ մեկտեղ թուրքական զինուժը նաև տեսահոլովակներ է պատրաստել, որոնց միջոցով փորձում է հետաքրքրությունն ավելի մեծացնել ընդունելության նկատմամբ։

Նշենք, որ Թուրքիայի զինված ուժերն ունեն օդաչուների պակաս, քանի որ վերջին տարիներին մեծ թվով օդաչուներ են լքել թուրքական օդուժը՝ դժգոհ լինելով առկա պայմաններից, ինչպես նաև քաղաքական դրդապատճառներով։

One response to “Թուրքական օդուժը պայմանագրային զինծառայողների ընդունելություն է հայտարարել

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *