270.000 դոլար՝ ՌԴ ՊՆ կայքի նոր բաժնի ստեղծման համար

Ռուսաստանի ՊՆ-ն պատրաստ է շուրջ 8.4 մլն (270 հազար դոլար) ռուբլի տրամադրել՝ նախարարության պաշտոնական կայքում 2011-2015թթ. ռազմական տեխնիկայի և սպառազինության մշակման մասին բաժին ստեղծելու համար: Այնտեղ պետք է լինեն բաց և փակ տեղեկություններ՝ սպայական կազմի և հասարակության համար: Բաժինը ստեղծելու համար հայտարարվել է մրցույթ, որին դիմելու վերջնաժամկետը հուլիսի 19-ն է:

Այս մրցույթը հատկանշական է նրանով, որ ՌԴ ՊՆ կայքի ստեղծումը բավական աղմկոտ նախապատմություն ունի, որին Razm.info-ն արդեն իսկ անդրադարձել է: Խնդիրն այն է, որ այս տարեսկզբին կայքի ստեղծման համար հատկացվել էր 36 մլն ռուբլի (շուրջ 1.2 մլն դոլար), որն աստղաբաշխական թիվ է նման նախագծի համար, իսկ դրանից 6 մլն ռուբլին (200 հազար դոլար) պարզապես յուրացվել էր:

Ավելի ուշ «ՌԻԱՆովոստիի» աղբյուրը հայտնել էր, որ գերատեսչությունն, ընդհանուր առմամբ, կայքի վերաստեղծմանը հատկացրել էր 90 մլն ռուբլի (շուրջ 3 մլն դոլար):

Աղբյուր՝ Минобороны готово выделить 8,4 млн руб на создание раздела на сайте

One response to “270.000 դոլար՝ ՌԴ ՊՆ կայքի նոր բաժնի ստեղծման համար

  1. Pingback: Նոր չարաշահումներ ՌԴ ՊՆ-ում. հայտնաբերվել է 2.5 մլն դոլարի խախտում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *