Թուրքիան չի թույլատրել Գերմանիայի ռազմաօդային ուժերի բեռնատար ինքնաթիռին վայրէջք կատարել «Ինջիրլիք» ռազմաբազայում, որը շահագործում է Միացյալ Նահանգների հետ համատեղ։
Գերմանական Deutsche Welle գործակալության թուրքական տարբերակի փոխանցմամբ՝ գերմանական օդանավը Հյուսիսային Իրաք բեռ էր տեղափոխում և այդ երկիր անցնելուց առաջ ցանկացել էր կանգառ կատարել Ադանայից ոչ հեռու տեղակայված ավիաբազայում։
Սակայն թուրքական կողմը չի թույլատրել Գերմանիայի ՌՕՈւ ինքնաթիռին վայրէջքն «Ինջիրլիքում», ինչը կապում են Անկարայի և Բեռլինի հարաբերությունների սրման հետ. մասնավորապես, օրերս հայտնի էր դարձել, որ 2009 թվականից Գերմանիայի հետախուզական ծառայությունը (BND) գաղտնալսել է Թուրքիայի մի շարք պաշտոնյաների և քաղաքացիների։
Տեղեկությունը տարածել էր գերմանական հայտնի պարբերականներից Der Spiegel-ը։ Անկարան արդեն սկսել է տեղեկության հետ կապված քննություն անցկացնել։