Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի անօդաչու թռչող սարքերի ստորաբաժանումները Կամխուդ և Ալագյազ բարձրլեռնային զորավարժարաններում անօդաչուների հաշվարկների ընդգրկմամբ վարժանքներ են անցկացնում։ Դրանց մասնակցում են ավելի քան 100 զինծառայողներ։
Ինչպես հաղորդում է ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, սույն դաշտային վարժանքների առանձնահատկությունն այն է, որ զինծառայողներն ուսանում են նոր «Նավոդչիկ-2», «Ֆորպոստ», «Օրլան-10» և «Զաստավա» ռուսաստանյան արտադրության անօդաչուների թռիչքների, կառավարման ու վայրէջքի ճշգրիտ հաշվարկներ անել ծովի մակերևույթից ավելի քան 1500 մ բարձրության վրա։
Հիշեցնենք, որ 102-րդ ռազմաբազայի ԱԹՍ ստորաբաժանումները մարտավարական վարժանքների ընթացքում մի շարք խնդիրներ են լուծելու հիմնակաում հետախուզության հետ կապված։ Այդ ստորաբաժանումներում ընդգրկված են մասնագիտացված ուսումնական կենտրոններում վերապատրաստված պայմանագրային զինծառայողներ։
Ռուսաստանի ԶՈւ ՀՌՕ 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է նաև մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Բազան հագեցած է Ս-300Վ զենիթահրթիռային համակարգերով և ՄիԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։
Pingback: ՌԴ ԶՈւ զինծառայողները ԱԹՍ-ներ են կիրառում Հարավային Օսիայում վարժանքների ժամանակ | Ռազմ.info