Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ առաջնագծին մոտ տեղակայված զորամասերից մեկի զինծառայող Թաբրիզ Ալլադին օղլու Մամեդովը, նախնական վարկածի համաձայն, զենքի հետ անզգույշ վարմունքի հետևանքով իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել ու վիրավորել է ինքն իրեն։
Տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ վիրավոր զինծառայողին տեղափոխել են հոսպիտալ։ Նրա վիճակը գնահատվում է բավարար։