Սիրիայում հերթական ադրբեջանցի զինյալն է սպանվել

Ադրբեջանի հարավային թալիշաբնակ Մասսալըի շրջանի Էրքիվան գյուղի բնակիչ Ռամիլ Դավուդ օղլու Մուսթաֆաևը, որը մարտնչում էր Սիրիայում «Իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շարքերում, սպանվել է Սիրիայի կառավարական ուժերի դեմ մարտերում։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, Մուսթաֆաևը սպանվել է Ադրբեջանի քաղաքացի Ռամիզ Աբդուլաևի հետ նույն օրը։ Վերջինիս մահվան մասին հայտնի էր դարձել մի քանի օր առաջ։

Հավելենք, որ 2013-ի կեսերից ի վեր ադրբեջանական մամուլը, մասնավորապես՝ ԱՊԱ լրատվական գործակալությունը, հաղորդում են Սիրիայում կռվող և սպանված, հիմնականում ծայրահեղ իսլամիստական խմբավորումներին անդամակցած Ադրբեջանի քաղաքացիների մասին։ Ադրբեջանական մամուլը չի հստակեցնում՝ ինչ աղբյուրներից է քաղել տեղեկությունը, բացի այդ էլ, մինչ օրս Ադրբեջանի ԱԳՆ-ն չի հաստատել, որ սպանված զինյալներն ադրբեջանցիներ են կամ Ադրբեջանի քաղաքացիներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *