Թուրքիան փորձում է ռազմանավերի՝ մարտական կառավարման համակարգերի համար գնորդներ գտնել

Թուրքիայի ՊՆ ռազմարդյունաբերական քարտուղարությունը փորձեր է կատարում տեղական «Հավելսան» (թուրք.՝ Havelsan) ընկերության արտադրած ռազմանավերի համար նախատեսված մարտական կառավարման GENESIS համակարգերն արտասահմանյան գնորդներին վաճառելու ուղղությամբ։

Ներկայում GENESIS համակարգերով են զինված Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի G դասի 8 ֆրեգատ։

GENESIS համակարգը

GENESIS համակարգը

Այժմ թուրքական կողմն ակտիվորեն փորձում է նոր գնորդներ գտնել իր արտադրած համակարգերի համար, տեղեկացնում է DefenseNews ռազմական լրատվակայքը։

Թուրքիան արդեն փորձել է GENESIS-ը վաճառել Պակիստանին և Բահրեյնին, սակայն կողմերը դեռ համաձայնության չեն հասել։ Եվս մեկ հնարավոր գնորդ է նշվում Եգիպտոսը, որը, սակայն, հրաժարվել է գործարքից վերջին ամիսներին Կահիրեի և Անկարայի լարված հարաբերությունների հետևանքով, ինչն առաջ է եկել Եգիպտոսում զինվորականների կողմից Մուհամեդ Մուրսիին իշխանությունից հեռացնելուց հետո։

Նշենք, որ GENESIS (թուրք.՝ Gemi Entegre Savaş İdare Sistemi) մարտական կառավարման համակարգի ստեղծման աշխատանքները սկսվել են 2000-ականների սկզբներին։

Համակարգը ստեղծել է թուրքական «Հավելսան» ընկերությունը մի շարք այլ տեղական ընկերությունների՝ այդ թվում «Վեսթել» (թուրք.՝ Vestel) ընկերության հետ համագործակցության արդյունքում։ Աշխատանքներին ակտիվորեն մասնակցել է նաև Թուրքիայի ԶՈւ ռազմածովային ուժերի մասնագետների խումբը։

Այս համակարգն առաջին անգամ թուրքական ֆրեգատի վրա է տեղադրվել 2007 թվականին։ Ժամանակակից տեխնոլոգիաներով ստեղծված համակարգը հնարավորություն է տալիս իրականացնել ռազմանավի մարտական կառավարումը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *