Ադրբեջանի սահմանապահներից մեկը խեղդվել է Կասպից ծովում

Օգոստոսի 18-ին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայող, 1996-ին ծնված Ալիաղա Յաշար օղլու Ալիևը խեղդվել է երկրի հյուսիսարևելյան Խաչմազի շրջանում՝ Կասպից ծովում։

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, սահմանապահը ջուր է նետվել ոչ սթափ վիճակում և ջրահեղձ է եղել։ Փրկարարներին հաջողվել է ջրից դուրս բերել վերջինիս դին։

Հայտնի է, որ Ալիևը զորակոչվել էր Ղուբայի շրջանից, արձակուրդի մեջ է եղել։

Նկատենք, որ սա 2014-ի օգոստոս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հայտարարված 25-րդ կորուստն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *