Ադրբեջանի արդարադատության նախարարության պատժիչ գործողությունների իրականացման ծառայության պաշտպանական գնդի զինծառայող Թահմազլը Ֆարիդ Ասլան օղլուն մահացել է, համաձայն նախնական վարկածի, իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, միջադեպի մանրամասները հայտնի չեն։ Պաշտոնական մեկնաբանություններ այս պահի դրությամբ չեն հնչել։ Պարզ չէ նաև, թե որտեղ է արձանագրվել միջադեպը։ Հայտնի է միայն, որ փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ։
Նկատենք, որ սա 2014-ի օգոստոս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժի հայտարարված 24-րդ կորուստն է։
[հավելում]-Ադրբեջանի արդարադատության նախարարության պատժիչ գործողությունների իրականացման ծառայության մամուլի ծառայությունը հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ 1994-ին ծնված զինծառայողը կրակել է ինքն իրեն օգոստոսի 18-ին՝ երեկոյան ժամերին։ Նա զորակոչվել էր Բիլյասուվարի շրջանից։ Զինդատախազությունը քրեական գործ է հարուցել քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով՝ ինքնասպանության դրդում։
Pingback: Ադրբեջանում զինծառայող է մահացել Razm.info | Armday
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 17-23 | Ռազմ.info