Մայիսի 14-16-ն ընկած հատվածում ԱՄՆ ՌՕՈւ-ն GBU-54/B LJDAM (Laser Joint Direct Attack Munition) լազերային նշանառությամբ ռումբեր է փորձարկել B-1B Lancer հեռահար ռմբակոծիչներով։ Ինչպես հայտնում է Jane’s հանդեսը, փորձարկումները բարեհաջող են անցել։
Combat Hammer WSEP (Weapon System Evaluation Program) փորձարկումների ծրագրի շրջանակներում զորավարժարանում ընդհանուր հաշվով վեց GBU-54/B ռումբ է նետվել։
Լազերային նշանառությամբ GBU-54/B ավիառումբերը մշակվել են GBU-38 JDAM ռումբի հիման վրա։ GBU-54/B ռումբերը նախատեսված են շարժվող, ինչպես նաև անտեսանելի թիրախների ոչնչացման համար։