Մեքսիկան ուսումնամարտական ինքնաթիռներ է գնում ԱՄՆ-ից

Մեքսիկական ԶՈւ ռազմաօդային ուժերի ուսումնական ստորաբաժանումների համալրման համար Մեքսիկայի պաշտպանության նախարարությունը շուրջ 480 մլն ամերիկյան դոլարի պայմանագիր է կնքել ամերիկյան Beechcraft ընկերության հետ:

T-6C+ Texan II ուսումնամարտական ինքնաթիռ, Մեքսիկայի ՌՕՈւ

T-6C+ Texan II ուսումնամարտական ինքնաթիռ, Մեքսիկայի ՌՕՈւ

Պայմանագրով նախատեսվում է, որ ամերիկյան ընկերությունը մեքսիկական կողմին է հանձնելու սեփական արտադրության T-6C+ Texan II ուսումնամարտական ինքնաթիռների 4-րդ խմբաքանակը: Ինքնաթիռները Մեքսիկայում փոխարինելու են Pilatus PC-7 ինքնաթիռներին: Հայտնում է ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» կայքը:

Սա ամերիկյան ինքնաթիռների արդեն 4-րդ խմբաքանակն է, որ Մեքսիկան գնում է ԱՄՆ-ից: Նախորդ 3 պայմանագրերով Մեքսիկան արդեն գնել է 24 միավոր Texan II ինքնաթիռներ, որոնց համար ընդհանուր վճարել է շուրջ 370 մլն ամերիկյան դոլար: Ու թեև 4-րդ խմբաքանակի մեջ մտնող ինքնաթիռների հստակ քանակը չի նշվում, սակայն նախորդ գնումներից ու ներկա պայմանագրի գումարից կարելի է եզրակացնել, որ խոսքը հավանաբար 36 միավոր ինքնաթիռների մասին է:

Ավելացնենք, որ T-6C+ Texan II ուսումնական ինքնանթիռները նախատեսված են անձնակազմի ուսուցման համար։ Առաջին անգամ ներկայացվել են 2001-ին։ Ներկայումս այս ինքնաթիռներն առկա են աշխարհի շուրջ 10 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Կանադայի ու Իսրայելի սպառազինությունում։

Ինթնաթիռի անձնակազմը 2 հոգի է։ Ինքնաթիռի զանգվածը շուրջ 2,1 տոննա է, առավելագույն թռիչքային զանգվածը՝ շուրջ 2,9 տոննա։ Տեղադրված է 1100 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով ինքնաթիռը կարողանում է զարգացնել մինչև 586 կմ/ժ արագություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *