Մեկնարկել է X-47B ամերիկյան անօդաչուի փորձարկումների երկրորդ փուլը (ֆոտո/վիդեո)

CVN-71 Theodore Roosevelt ամերիկյան ականակիր նավի վրա 2014-ի օգոստոսի 17-ին մեկնարկել է ԱՄՆ նավատորմի համար UCLASS ծրագրով ստեղծված տախտակամածային X-47B անօդաչու թռչող սարքի փորձարկումների երկրորդ փուլը։

X-47B ԱԹՍ-ի փորձարկումների երկրորդ փուլը

X-47B ԱԹՍ-ի փորձարկումների երկրորդ փուլը

Ինչպես հաղորդում է Dailypress.com կայքը, այս փուլի ընթացքում մշակվելու են մի շարք ինքնաթիռների, այդ թվում՝ F/A-18E Super Hornet տախտակամածային կործանիչի հետ համատեղ անօդաչուի գործարկման հնարավորությունները։

Ըստ աղբյուրի՝ փորձարկման այս փուլը սկսվել է օգոստոսի 17-ի վաղ առավոտյան. X-47B-ն օդ է բարձրացել՝ մնալով այնտեղ 8 րոպե, ապա իրականացրել է ինքնուրույն վայրէջք, այնուհետև կառավարող օպերատորի համապատասխան քայլերից հետո փակել է թևերն ու տեղ ազատել F/A-18E Super Hornet-ի վայրէջքի համար։

X-47B ԱԹՍ-ի փորձարկումների երկրորդ փուլը

X-47B ԱԹՍ-ի փորձարկումների երկրորդ փուլը

X-47B ԱԹՍ-ի փորձարկումների երկրորդ փուլը

X-47B ԱԹՍ-ի փորձարկումների երկրորդ փուլը

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի  սեպտեմբերին հայտնի էր դարձել՝ԱՄՆՌԾՈւ-նմտադիրէերկարաձգել X-47B UCAS-D տախտակամածային անօդաչու թռչող սարքերի փորձարկումների ծրագիրը։ ԱՄՆ ԶՈւ զինվորականները բանակցություններ են վարել ԱԹՍ-ի ստեղծող Northrop Grumman ընկերության հետ՝ փորձարկումները երկարաձգելու պայմանների շուրջ։ Բանակցությունների մանրամասները չեն հայտնում, սակայն Northrop Grumman ընկերության՝ բիզնեսի զարգացման գծով տնօրեն Ուոլթ Քրայթլերի խոսքերով՝ երկարաձգված ծրագրում կարող են ընդգրկվել օդում վերալիցքավորման ու մի շարք այլ գործառույթների սարքավորումների տրամադրումը և փորձարկումը։

Հավելենք, որ X-47B ԱԹՍ-ն նախատեսված է հետախուզական գործողությունների և վերերկրյա թիրախների խոցման համար։ Թևերի բացվածքը կազմում է 19 մ, կշիռը՝ մոտ 6.35 տոննա, թռիչքի բարձրությունը՝ 12.2 հազար մ, թռիչքի երկարությունը՝ շուրջ 4 հազար կմ։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 1.4 մլրդ դոլար։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *