Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարը հանդիպել է Իրանի իր պաշտոնակցին

Օգոստոսի 18-ին Բաքվում կայացել են բանակցություններ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիևի և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Հասիմ Ռեզայի միջև:

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիև և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Հասիմ Ռեզա

Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար, գեներալ-գնդապետ Էլչին Գուլիև և Իրանի Իսլամական Հանրապետության սահմանապահ զորքերի հրամանատար, գեներալ Հասիմ Ռեզա

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության մամուլի ծառայությունը, քննարկվել է հիմնականում կողմերի համագործակցության հեռանկարն իրանաադրբեջանական սահմանի հսկման շրջանակներում:

Հիշեցնենք, որ 2014-ի փետրվարին Էլչին Գուլիևը հանդիպել է Ադրբեջանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մոհսեն Փաք Այեենին։ Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Գուլիևը 2014-ի երկրորդ կեսին այցելելու է Իրան։

Այնուհանդերձ, Իրանի ու Ադրբեջանի սահմանին զինված միջադեպերը քիչ թիվ չեն կազմում։ Ընդ որում, դրանց հետևանքով երբեմն սրվում են երկու երկրների հարաբերությունները։ Այսպես, նոյեմբերի 7-ին Ջուղայի անցակետից ոչ հեռու միջադեպ էր գրանցվել։ Ընդ որում, երկու կողմերը միմյանցից տարբեր պատմություն են ներկայացնում։ Ադրբեջանը պնդում է, որ Նախիջևանի ադրբեջանցի տրակտորավարներից մեկն Արաքսի ափին՝ Շարուրի շրջանի Դեմիրչի գյուղին կից, հողային աշխատանքներ է կատարել։ Երկու զինծառայողներ կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Ադրբեջանի սահմանապահները, ժամանելով դեպքի վայր, պարզել են՝ կրակը բացվել է Իրանի կողմից։

Իրանական կողմը հաղորդում է, որ 2 իրանցի տրակտորավարներ աշխատանքներ էին կատարում սահմանին՝ չեզոք գոտում։ Նրանց ուղղությամբ կրակ է բացվել:

Արդյունքում Իրանը նոյեմբերի 8-ից փակել էր Ջուղայի սահմանային հսկիչ անցակետը Նախիջևանի հետ սահմանին և Բիլյասուվարին՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Դրանք կենսական նշանակություն ունեն Ադրբեջանի համար։ Անցակետերը բանակցություններից հետո բացվեցին միայն նոյեմբերի 11-ին։

Իրանը հաճախ կիրառում է Նախիջևանի հետ սահմանի փակման հանգամանքը՝ որպես հավելյալ լծակ Ադրբեջանի դեմ։ Խնդիրն այն է, որ Նախիջևանը զրկված է Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդակցությունից: Ադրբեջանից Նախիջևան տանող միակ ճանապարհն օդային ուղին է, իսկ ցամաքային միակ ուղին անցնում է Իրանով։

One response to “Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավարը հանդիպել է Իրանի իր պաշտոնակցին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. օգոստոսի 17-23 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *