Ֆինլանդիայի ՊՆ-ն իսրայելական Aeronautics Defense Systems ընկերության հետ 31մլն դոլար ընդհանուր արժողությամբ համաձայնագիր է կնքել անօդաչու թռչող սարքերի 45 հատ Օրիբտեր կոմպլեքս ձեռք բերելու համար։ Յուրաքանչյուր կոմպլեքսի կազմի մեջ մտնում է 4 ԱԹՍ։ Այդ մասին հայտնում է Defense News –ը։
Հրատարակչության տվյալներով պայմանագիրը նախատեսված է առաջիկա քսան տարվա համար և իր մեջ ներառում է նաև ֆին մասնագետների վերապատրաստումը, տեխնիկական սպասարկման ծառայությունները, ինչպես նաև Ֆինլանդիայում անօդաչուների վերանորոգման և սպասարկման կենտրոնի շինարարությունը։ Aeronautics Defense Systems ընկերության ներկայացուցիչնեը հայտնել են, որ առաջիկա երկու տարվա ընթացքում կավարտեն անօդաչուների մատակարարումը։
Orbiter II ԱԹՍ-ի թռիչքային քաշը 9,5 կգ է և կարող է 5,5 կմ բարձրության վրա օդում գտնվել մինչև չորս ժամ։ Անօդաչուն երկինք կարող է բաց թողնվել ինչպես ձեռքով, այնպես էլ փոխադրամիջոցից։ Այն կառավարելու համար պետք է ընդամենը երկու մարդ։