Թուրքիայի զինված ուժերի բեռնատար ինքնաթիռն Իսրայելից Թուրքիա է տեղափոխվել Գազայի հատվածում գործողությունների հետևանքով վիրավոր պաղեստինցիների։
Թուրքական օդուժի C-130 բեռնատար ինքնաթիռը օգոստոսի 13-ի առավոտյան Անկարայից մեկնել է Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայան, որտեղից Թուրքիա է տեղափոխել 18 վիրավորի (5 երեխա. 7 կին, 6 տղամարդ), ինչպես նաև 15 մարդու՝ որպես խնամողներ։
Տեղեկությունը հաստատել է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
Middleeastmonitor.com-ի տվյալներով՝ վիրավորները պետք է Թուրքիա տեղափոխվեին Կահիրեի միջազգային օդանավակայանից, սակայն Եգիպտոսը թույլ չի տվել նրանց թռիչք կատարել օդանավակայանից, ինչից հետո էլ թուրքական ինքնաթիռը մեկնել է անմիջապես Իսրայել։ Եգիպտական իշխանություններն իրենց արգելքը պատճառաբանել են նրանով, թե վիրավորների անունը եղել է ցուցակում, որով արգելված է այդտեղ գրանցված անձանց թռիչքներն անվտանգության նկատառումներով։
Նշենք, որ վերջին տարիներին Թուրքիան ակտիվորեն աջակցում է պաղեստինցիներին՝ միևնույն ժամանակ Իսրայելին ծանր մեղադրանքներ առաջադրելով։ Վերջին շրջանում Գազայի հատվածում ռազմական գործողությունների ընթացքում Թուրքիան տարբեր օղակներով Իսրայելին սուր քննադատում էր և իր աջակցությունը հայտնում պաղեստինցիներին։
Թուրք-իսրայելական հարաբերություները զգալի սրվեցին, երբ 2011 թվականին Գազայի հատված մարդասիրական օգնություն տեղափոխող «Ազատության նավատորմիղի» վրա գրոհ իրականացրին իսրայելցի հատուկջոկատայինները, երբ նավերը չենթարկվեցին կանգնելու հրամանին։ Իսրայելի գործողությունների հետևանքով 9 թուրք սպանվեց։
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 10-16 | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. օգոստոսի 10-16 (տեսանյութ) | Թուրքագիտական պորտալ
Pingback: Թուրքական ռազմական ինքնաթիռները կրկին պաղեստինցիների են տեղափոխել | Ռազմ.info
Pingback: Թուրքական ռազմական ինքնաթիռը կրկին պաղեստինցիների են տեղափոխել | Թուրքագիտական պորտալ