ՌԴ պաշտպանության նախարարի ավիացիայի գծով օգնական գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը լրագրողներին հայտնել է, որ ՌՕՈւ-ն մինչև 2013 թվականը կստանա հինգերորդ սերնդի կործանիչների առաջին խմբաքանակը։
Նախկինում հայտնում էին, որ փորձարկվող ինքնաթիռների քանակը հասցվելու է 14-ի, այսօրվա 3-ի փոխարեն։
Իսկ սերիական առաջին կործանիչները սպասվում են արդեն 2015 թվականին։
Նախատեսում են ձեռք բերել 60 ինքնաթիռ։
Կործանիչն առաջին անգամ փորձարկվել է 2010 թվականին, ցուցադրվել՝ 2011 թվականի օգոստոսին կայացած միջազգային ավիատեզերական МАКС-2011 ցուցահանդեսին։