ՌԴ Վլադիվոստոկից 280 կմ հեռավորության վրա գտնվող զինապահեստում հրդեհ է բռնկվել, որի հետևանքով, ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն, մեկ զինծառայող վիրավորվել է: «Հրդեհը բռնկվել է Սունգաչ ավանում: Հրդեհի արդյունքում պայթել է զորապահեստում գտնվող զինամթերքը: Նախնական տվյալներով, մի զինծառայող ոտքից թեթև վիրավորվել է, զոհեր չկան»,- հայտնել է ՌԴ ՊՆ մամլո ծառայությունը:
Զինաբազայի անձնակազմը տեղափոխվել է անվտանգ տարածք: Զինապահեստի մոտակայքի բնակավայրից շուրջ 700 բնակիչներ ստիպված են եղել ժամանակավորապես լքել իրենց տները:
Աղբյուր՝ Солдат получил травмы при взрыве снарядов в Приморье