Ռուսաստանը չի պատրաստվում ավիաբազաները դուրս բերել Ղրղըզստանից

ՌԴ պաշտպանության նախարարի ավիացիայի գծով օգնական գեներալ-գնդապետ Ալեքսանդր Զելինը լրագրողներին հայտնել է, որ չեն պատրաստվում ռուսական ավիաբազաները դուրս բերել Ղրղըզստանից։

Ներկա պահին Ղրղըզստանում տեղակայված է չորս ռուսական ռազմական օբյեկտ. Կանտի ավիաբազան, Կարատոլում ստորջրյա փորձարկումների բազան, Կարա-Բալթեի ռազմական կապի կենտրոնը, Մայլի Սուույում ռադիոսեյսմիկ լաբորատոտիան։ Կանտի ավիաբազան նաև ՀԱՊԿ-ի կառուցվածքային ստորաբաժանումն է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *