Ադրբեջանը զորավարժության ժամանակ կիրառել է «Բուկ-ՄԲ» ԶՀՀ (ֆոտո)

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումներն օգոստոսի 13-ին սկսել էին զորավարժություններ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի ստորագրած 2014-ի մարտական պատրաստվածության ծրագրի շրջանակներում։

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունը

«Բուկ» զենիթահրթիռային համալիրներ

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունը

ԶՍՈւ-23-4 «Շիլկա» զենիթային ինքնագնաց ՀՕՊ կայանք

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունը

Հրթիռի արձակում «Բուկ» համալիրից

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունը

Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՀՕՊ ստորաբաժանումների զորավարժությունը

Այսօր՝ օգոստոսի 14-ին , Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ՀՕՊ ստորաբաժանումները կիրառել են «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ։

Նկատենք, որ «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրը ցուցադրվել էր 2013-ի հունիսի 26-ին Բաքվի ռազմաշքերթում և ադրբեջանական կողմի վկայությամբ, ձեռք է բերվել Բելառուսից։ Այս համալիրի գնման մասին ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրում խոսք չկա։

Հայտնի է նաև, որ վարժանքներ են անցկացվել թռչող օբյեկտների, այդ թվում՝ անօդաչուների հայտնաբերման, դրանց շարժին հետևելու և ոչնչացնելու ուղղությամբ։

Հիշեցնենք, որ զորավարժությունների ընթացքում մշակվելու են քայլեր ՀՕՊ զորքերի մարտունակությունը բարձրացնելու, կարևոր պետական ու ռազմական օբյեկտները պաշտպանելու, հարձակման ու պաշտպանության ժամանակ ցամաքային զորքերի հետ համատեղ արդյունավետ գործելու ուղղությամբ։ Հայտնի է նաև, որ կրակ է արձակվելու ուսումնական թիրախների՝ աերոդինամիկ, թևավոր ու բալիստիկ հրթիռների ուղղությամբ։

2 responses to “Ադրբեջանը զորավարժության ժամանակ կիրառել է «Բուկ-ՄԲ» ԶՀՀ (ֆոտո)

  1. Pingback: Ադրբեջանում շարունակվում է ՀՕՊ զորավարժությունը. կիրառվել են Ս-300 ԶՀՀ-ներ | Ռազմ.info

  2. Pingback: Ադրբեջանը ստացել է «Բուկ-ՄԲ» զենիթահրթիռային համալիրներ | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *