«Ադրբեջանի զորամասի խոհարարը տուբերկուլյոզով հիվանդ է եղել». իրավապաշտպան: Օրվա ամփոփում

ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանն անդրադարձել է ՀՀ ԶՈՒ-ին տված՝ ԵՄ ինստիտուտների գնահատականին: ՊՆ-ն  պարզաբանել է շրջանառվող լուրերը: Պարզվել է, որ ադրբեջանական բանակում զինվոր-խորարաներից մեկը հիվանդ է եղել տուբերկուլյոզով:

  • ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանն ասել է, որ ԵՄ ինստիտուտները «պատշաճ գնահատական են տվել զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական եւ ժողովրդավարական վերահսկողության կարողությունների զարգացմանն ուղղված ՊՆ քաղաքականությանը»:
  • Արձագանքելով շրջանառվող լուրերին՝ ՊՆ-ն պարզաբանել է. «Հավաքագրումները կապված են մի քանի զորամասերում 100 տոկոսանոց համալրման ժամանակ զորամասերի մարտունակության ստուգման հետ, իսկ այդ տեսակ միջոցառումները պահանջում են նաև պահեստազորի, այսինքն` նաև պարտադիր զինվորական ծառայություն անցած մարդկանց ներգրավումը»:
  • Շուշիում տոնել են Բերդաձորի ազատագրման 20-րդ տարեդարձը, որին ներկա է եղել նաև Բակո Սահակյանը:
  • «Ադրբեջանցի զինծառայողի վիրավորման փաստը ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումներին վերագրելն անթույլատրելի է: Վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է ԼՂՀ ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի ղեկավար Սենոր Հասրաթյանը:
  • «Ավելի վաղ ադրբեջանական բանակում բացահայտվել էին կույրեր ու խուլեր, իսկ այժմ՝ տուբերկուլյոզով հիվանդ խոհարարներ: Անկասկած անպարտելի բանակ է»,- հեգնել է ադրբեջանցի իրավապաշտպան Ալեքպեր Մամեդովը :
  • Ադրբեջանի ռազմական արդյունաբերության նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել:
  • Թուրքիայի արտգործնախարարությունը պաշտոնապես բացատրություն է պահանջել Իսրայելից` Կիպրոսի թուրքական հատվածի օդային սահմանը խախտելու համար:
  • «ԱՄՆ-ն ավարտել է Իրանի միջուկային օբյեկտերը գրոհելու ծրագիրն ու լիովին պատրաստ է իրականացնել այն»,- ասել է Իսրայելում ԱՄՆ-ի դեսպան Դենիել Շապիրոն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *